Վերջին շրջանում «Միկայի» անկայուն ելույթները ստիպեցին ակումբի ղեկավարությանը կրկին թիմ հրավիրել հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկինՙ 68-ամյա Էդուարդ Մարգարովին: Նա ընտրվել է թիմի մարզչական խորհրդի նախագահ եւ կհամակարգի «Միկայի» մարզիչների աշխատանքը: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը կշարունակի աշխատանքը:
Էդուարդ Մարգարովը ժամանակին մարզել է «Միկան»: Նրա օրոք թիմը 2 անգամ նվաճել է ՀՀ գավաթը: Վաստակաշատ վետերանը նաեւ աշխատել է «Կիլիկիայում», իսկ ավելի վաղ նա մարզում էր «Էրեբունին»: Ավելորդ չէ նշել, որ Մարգարովը 1992-ին Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ