Երեկ Արմենական-ՌԱ կուսակցության գրասենյակում էին հավաքվել Արմենական-Ռամակավար Ազատական կուսակցության մի խումբ համակիրներ: Երեւանի Նոր Նորք համայնքը ներկայացնող համակիրները հանդիպեցին կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանի հետ, քննարկվեցին երկրի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը, մշակութային խնդիրներ, մատաղ սերունդի դաստիրակության հարցեր եւ այլն: Հավաքվածները որոշում ընդունեցին ընդունվել կուսակցության շարքերը եւ հիմնել մեր ազգային ազատագրական պայքարի հերոսներից Արմենակ Եկարյանի անունը կրող կուսակցական ակումբ: Ակումբի ատենապետ ընտրվեց կուսակցության հնագույն անդամ Աշոտ Գասպարյանը: