Մայրաքաղաքի մշակութային կյանքը Երեւանի քաղաքապետարանի մշտական եւ հետեւողական ուշադրության կենտրոնում է: Այն առավել աշխույժ եւ նպատակային դարձնելու, մայրաքաղաքային մշակույթի բարի ավանդույթները վերականգնելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ բոլոր վարչական շրջաններում ներկայումս ընթանում է փողային նվագախմբերի ձեւավորման գործընթացը:
Նկատի առնելով մայրաքաղաքի մշակութային հաստատություններում երաժշտական եւ հատկապես փողային գործիքների կարիքը, քաղաքապետի նախաձեռնությամբ եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ (նախագահ` Լեւոն Սարգսյան), ձեռք բերվեցին փողային նվագարաններ, որոնք հունիսի 28-ին ձեռամբ Գագիկ Բեգլարյանի եւ Լեւոն Սարգսյանի տրամադրվեցին մշակութային օջախներին: Նրանք նշեցին, որ մայրաքաղաքի մշակութային օջախներն ու երաժշտական դպրոցները անհրաժեշտ երաժշտական գործիքներով ապահովելու ծրագիրը շարունակական է լինելու: Վարչական 6 շրջաններին 13 գործիքների խմբաքանակի տրամադրումը ծրագրի առաջին փուլն է:
Մ. Մ.