Երեկ «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց կանանց բասկետբոլի Եվրոպայի C խմբի առաջնությունը: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Ջիբրալթարի բասկետբոլիստուհիներին: Արդեն առաջին րոպեներից ակնհայտ դարձավ մեր բասկետբոլիստուհիների բացահայտ առավելությունը մրցակցի նկատմամբ: Առաջին խաղափուլը մերոնք շահեցին 21-6 հաշվով, իսկ
2-րդից հետո ընդմիջման գնացին 28 միավորի առավելությամբ (45-17): Հետագայում եւս զարգացնելով հաջողությունը, ՀՀ հավաքականը հանդիպումը շահեց խոշոր հաշվով (98-45 ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ