Երեկ Գերմանիայում նախագահական ընտրությունների օրն էր: Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու ցանկություն ունեն իշխող կուսակցությունից Քրիստիան Վուլֆը, իրավապաշտպան, նախկին պաստոր Յոահիմ Հաուկը եւ ձախերից Լյուկ Յոհիմսենը: Վերջինս ամենաքիչ քվեներն է ստացել, սակայն առաջին երկու թեկնածուներից ոչ ոքի չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը: Սա նշանակում է, որ նախագահի ընտրությունների համար հատուկ հրավիրված Սահմանադրական խորհուրդը երկրորդ տուրում ընտրություն կանի Վուլֆի եւ Հաուկի միջեւ: Որոշ փորձագետներ կարծում են, որ Վուլֆին տրված քվեների չափով կարելի է որոշել կանցլեր Անգելա Մերկելի հանդեպ գերմանացիների վստահության մակարդակը:
Հավելենք, որ Գերմանիայում նախագահը որեւէ էական ազդեցություն չունի երկրի քաղաքականության մեջ. այն իրականացնում է կանցլերը:
Հ. Ա.