Ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի նախագահամետ կուսակցության ներկայացուցիչ Լաշա Տորդիան տեղեկացրել է, որ Վրաստանը Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը հանել է «չվաճառվող օբյեկտների» ցանկից. «Մեր այս որոշումը չի վտանգի Վրաստանի ռազմավարական շահերը, իսկ այն պնդումը, թե տվյալ օբյեկտը ռազմավարական նշանակություն ունի, պարզապես հնացել է», հայտարարել է վրաց խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչը:
Իր հերթին` վրացական ընդդիմությունը անհանգստացած է այդ փաստից, քանի որ, ըստ նրա, գազամուղը կգնի Ռուսաստանը: Վրացի ընդդիմադիրները «հիշեցրել» են, որ ներկա պահին Վրաստանը ստանում է Ռուսաստան-Հայաստան գազատարով փոխադրվող գազի 10 տոկոսը:
Հ. Ա.