Ինչպես քանիցս գրել ենք, «Ազատություն» ռադիոկայանի, հայկական ծառայության նախկին աշխատակցուհի Աննա Կարապետյանի հայցնՙ ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի, քննվում էր Չեխիայի Գերագույն դատարանում: Օրերս ՉՀ Գերագույն դատարանը դրական որշում է կայացրելՙ բավարարելով Աննա Կարապետյանի բողոքը, չեղյալ հայտարարելով նախորդ ատյանների որոշումները եւ գործը կրկին ուղարկելով առաջին ատյանի դատարան: Այս որոշումը լուրջ նախադեպ կարող է դառնալ «Ազատություն» ռադիոկայանի ազգային խտրականության վրա հիմնված կադրային քաղաքականության դեմ:
Հատկանշական է, որ այս որոշումը կայացվել է նույն օրը, երբ Միացյալ Նահանգների Սենատում հաստատվել է Ամերիկյան հեռարձակողների կառավարիչ խորհրդի նոր կազմը: Այս խորհրդին է ենթարկվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանը: