«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՉԻ՞ ՄՏՑՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Ռուսաստանը խաղաղապահներ չի մտցնի Լեռնային Ղարաբաղ, քանի որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: «Գոյություն ունի ինտենսիվ ձեւաչափ, որի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ: Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափը կշարունակվի», ասել է Միրոնովը: Ըստ նրա, Ռուսաստանը ղարաբաղյան հակամարության կարգավորման բանակցություններում դրական դերակատարություն ունի:

Միրոնովը հավելել է, թե Ռուսաստանը կարող է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման երաշխավոր հանդես գալ, եթե կողմերը հասնեն պայմանավորվածությունների:

Միրոնովի այս հայտարարությունների առնչությամբ երեկ Երեւանում գտնվող ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նկատեց, որ խաղաղապահ գործողությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է: Բացի այդ, Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտում է երկրի նախագահը, որը նաեւ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Ու թեեւ Միրոնովի հայտարարությունը ամբողջապես ծանոթ չէր Զատուլինին, ուստի եւ մեկնաբանոթյունը չէր կարող լինել լիարժեք, ՌԴ Պետդումայի պատգամավորը նշեց, որ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ կարող են արտահայտել տարբեր տեսակետներ, սակայն որոշում կայացնողը նման հարցերում մնում է երկրի նախագահը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4