«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ՄԻՊ. «ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՄԵՐԺԻ ՀԱԿ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ»

Օրերս Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի գործով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան, եւ դատարանն այն գրանցել է: Շահնազարյանի ներկայացմամբՙ դիմումը ստորագրել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ` պահանջելով պատժել Ռոբերտ Քոչարյանին:

Երեկ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անդրադարձել է ՀԱԿ-ի հայցադիմումին: «Կարծում եմ, որ այդ հայցադիմումը կմերժվի: Հայաստանի Հանրապետությունը Հաագայի փաստաթուղթը չի ստորագրել, եւ նրա իրավասությունը Հայաստանի վրա չի տարածվում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4