«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ՄԿՐՏՉՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Ջերմուկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լիլիթ Մկրտչյանի պարտիան էր առաջատարի` Նանա Ձագնիձեի հետ: Ցավոք սպիտակներով խաղացող Լիլիթը պարտվեց ու զգալիորեն վատթարացրեց մրցաշարային իրավիճակը: Նա 5 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Իսկ ահա Նանա Ձագնիձեն ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը` վաստակելով 7,5 միավոր:

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Պիա Կրամլինգի հետ ու 4 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան սեւերով հաղթելով Հու Յուհուային, 6 միավորով տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: 5 միավորով 3-րդ հորիզոնականում հանգրվանեց Հոու Յիֆանը, որն առավելության հասավ Մարթա Ֆիեռոյի նկատմամբ: Շեն Յան-Չիբուրդանիձե, Ստեֆանովա-Կովանովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

9-րդ տուրում հայ շախմատիստուհիները կխաղան սեւերով: Մկրտչյանի մրցակիցը կլինի Պիա Կրամլինգը, Դանիելյանը կխաղա Կովանովայի հետ: Մրցաշարի առաջատար Ձագնիձեն սպիտակներով ուժերը կչափի Շեն Յանի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4