«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2010-07-03 | #124, 2010-07-06 | #125, 2010-07-07


«ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՏՀԱՍ» ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ԼԻՆԴԲԼԱԴԸ

«Առաջին անգամ եմ լսում, որ անձն իրավունք ունի բացասական գնահատականներ տալու, քանի դեռ նրան չեն ապացուցել հակառակը», «Նոյյան տապան»-ին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ` մեկնաբանելով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով նորանշանակ համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադի` «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում մարտի 1-ի գործով ձերբակալվածների վերաբերյալ հայտնած կարծիքը:

Հայկական թերթին տված հարցազրույցում Լինդբլադը հայտարարել է, թե մարտի 1-ի գործով ձերբակալվածներին համարում է քաղբանտարկյալ, քանի դեռ իրեն հակառակը չեն ապացուցել:

«Քաղաքական տհասության նման օրինակն ամրապնդում է մեր մտահոգությունները համազեկուցող Լինդբլադի անաչառության վերաբերյալ: Այսպիսի պահվածքը ոչ միայն նսեմացնում է մոնիտորինգի գործընթացի էությունը, այլեւ սպառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցության լուրջ ճգնաժամով», ասել է Հարությունյանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4