«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐՄՈՒԾՎԻ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՐ ՍԵՐՄԱՑՈՒ

2010-ի պետբյուջեից երեկ վերաբաշխում է կատարվել եւ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել 558 մլն դրամ` արտերկրից եւ տեղական արտադրողներից «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով: Կառավարության ընդունած այդ որոշումը հնարավորություն կտա 2014-ին ցորենի ցանքատարածությունը հասցնելու 115-120 հազար հա-ի, ցորենի ինքնաբավության մակարդակը ներկայիս 37 տոկոսից` 55 տոկոսի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, փաստելով, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան, ընդգծեց, որ, այժմ պետությունը առաջին անգամ զգալի գումար է հատկացնում սերմնաբուծության զարգացմանը, որպեսզի հնարավոր լինի առաջիկայում երկրում արտադրել մինչեւ 3 հազար տոննա սերմացու: Ինչը թույլ կտա 3-4 տարում բավարարել հացահատիկի սերմացուի պահանջարկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4