Շարունակում ենք Տիրան Չրաքյանին նվիրված հրապարակումների շաքը: Ներկայացնում ենք գրականագետ Պետրոս Դեմիրճյանիՙ «Ազգին» տրամադրածՙ 1963-ին Բեյրութի «Շիրակ» ամսագրում տպագրված հրապարակումը բանաստեղծի լավագույն ստեղծագործությանՙ «Ներաշխարհի» ծննդի ու դրան նախորդած հանգամանքների մասին:
Լիբանանահայ Միմի Եոզկաթյանի հարցազրույցը Եվրոպայում վաղուց արդեն հռչակ ձեռք բերած, վերջերս համերգներով Բեյրութ ժամանած դաշնակահար Վարդան Մամիկոնյանի հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում այս տարվա սկզբներին կայացած կանադահայ արձանագործ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսի առիթով լույս տեսած կատալոգից հատվածներՙ Պետրոս Քեշիշյանի թարգմանությամբ:
Դանիել Երաժշտի ձոն-հոդվածըՙ Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի գործունեության 40-ամյակին:
Հոգեկցության ու սիրո արտահայտության մի ակնարկ Վիլյամ Սարոյանի հետՙ նախկին հայաստանաբնակ, այժմ ԱՄՆ-ում հաստատված Սրբուհի Ստեփանյանի զգացողություններում:
Հայացք կոնսերվատորիական ներկա ուսումնական ընթացքին: Վտանգվա՞ծ է արդյոք հայ երաժշտագիտության ապագան. հարցազրույց Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի հետ:
Մ. Բ.