Հայոց ցեղասպանության օրինագիծը ներառվել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում: Եթե օրենքի նախագիծը հաստատվի, ապա նա, ով Ֆրանսիայի տարածքում կհերքի Հայոց ցեղասպանության եղելության պատմական փաստը, ապա կպատժվի 5 տարի ազատազրկմամբ ու 45 հազար եվրո տուգանքով: Այս մասին, «Պանորամա.ամ»-ի փոխանցմամբ, տեղեկացնում է թուրքական «ԴողանՀաբեր» (DoganHaber) լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այդ օրինագիծը դեռեւս 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջարկով ներկայացվել էր Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգ, ապա, արժանանալով 110 խորհրդարանականների հավանությանը, ուղարկվել էր Սենատ: Սակայն մինչեւ օրս Սենատը` «հարգելի եւ պատճառներով», օրակարգում չէր դրել օրենքի այդ նախագիծը:
Հ. Ա.