«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքային այցով գտնվելով Կոտայքի մարզում, ծանոթացել է Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին: 4,6 մլրդ դրամի արժեքով շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: Անդրադառնալով ջրամբարի կարեւորությանը, Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջրամբարի կառուցումն ունի մեծ նշանակություն: Մի կողմից այն մեզ հնարավորություն է տալիս հստակ կարգավորելու Սեւանա լճից օգտագործվող ջրի ռեժիմը, մյուս կողմիցՙ բարձրացնելու համակարգի արդյունավետությունը: Մենք ավելի քիչ էլեկտրաէներգիա ենք ծախսելու, որպեսզի ջուրը մղենք այն տարածքներ, որտեղ ջրի անհրաժեշտություն կար: Ցավոք, մենք չէինք կարողանում դա ապահովել, քանի որ ջրի մատակարարումը բավականին թանկ էր: Մարմարիկի ջրամբարի կառուցումը ընդհանուր առմամբ բարձրացնելու է մեր ջրային տնտեսության արդյունավետությունը եւ հնարավորություն է տալու նաեւ ֆինանսական տնտեսումներ կատարել, առավել ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները»:

Մարմարիկից հետո վարչապետը մեկնել է Աղվերանՙ մասնակցելու «Աղվերան հոթել» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Միջոցառմանը հաջորդել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ հայաստանյան «Էլիտ գրուպ» ընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությունը, որով ընկերությունը ստանալու է 9 մլն դոլար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4