Վախճանվեց գրական ավագ սերնդի երեւելի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը: Նրա գրչին են պատկանում շուրջ 30 ժողովածուներ, ինչպեսՙ «Մաշտոց», «Ասք հողի», «Լեռները չեն խոնարհվում», «Եռագույն առագաստ», «Քարե արցունք», «Եվ մանանա, եւ նշխարք», «Կյանք իմացյալ» եւ այլ գրքեր: Վերջին ժողովածուի համար Լյուդվիգ Դուրյանին շնորհվել է Թեքեյան մշակութային միության գրական մրցանակը: Բանաստեղծն արժանացել է նաեւ բազմաթիվ այլ մրցանակների, այդ թվումՙ Հովհ. Թումանյանի անվան մրցանակի:
Լյուդվիգ Դուրյանը ծնվել է 1933 թ.-ին Չալթր գյուղում (Կրասնոդար): 1935 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել գրահրատարակչության ոլորտում: Նրա տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր, զգալիորեն մեծացնելով նրա ժողովրդականությունը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 19-ին, Թումանյան 1/1 հասցեում: Վերջին հրաժեշտըՙ հուլիսի 11-ին, ժամը 12-14-ըՙ Կամերային երաժշտության տանը: