«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ԿԵՂԾ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԵՐ

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Մոսկվայից ժամանած ՀՀ քաղաքացի Միքայել Ռուբենի Թումանյանին, որի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է արտասահմանյան բանկերի թողարկման, տարբեր ֆիզիկական անձանց անուններով 56 կեղծ կրեդիտ քարտ, դրանց պատրաստման համար նախատեսված սարք, համակարգիչ, որի մեջ առկա են բազմաքանակ քարտապանների մասին տվյալներ, «Վիզա» եւ «Մաստեր» կրեդիտ քարտերի հոլոգրաֆիկ լոգոներ եւ այլ պարագաներ: Ըստ օպերատիվ տվյալների, ձերբակալվածը վերջին ժամանակահատվածում զբաղվել է տարբեր բանկային համակարգերի, քարտապանների մասին տեղեկությունների անօրինական հայթայթմամբ, կեղծ կրեդիտ քարտերի պատրաստմամբ եւ իրացմամբ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4