«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց եկեղեցու հավաստիացմամբ, քաղկեդոնականության դեմ մղված լարված ու սկզբունքային պայքարի շնորհիվ նա ոչ միայն պաշտպանել է իր ինքնուրույնությունը, այլեւ պահպանել է հայ ժողովրդի ինքնությունը, ազգային դիմագիծն ու հոգեւոր ազատությունը, դիմակայել ձուլման վտանգին։ VI-VIII դարերում գումարված եկեղեցական ժողովները նշանավորում են այդ պայքարի շրջափուլերը։ Թեեւ դրանց շարժառիթը Ընդհանրական եկեղեցու ներսում դավաբանական հակառակությունների քողի տակ ընթացող պայքարն է քաղկեդոնականների եւ միաբանների միջեւ հանուն աշխարհիկ ու հոգեւոր կառույցներում ունեցած դիրքի ու իշխանության ամրապնդման, սակայն եկեղեցական հեղինակները ինչպես նաեւ սովետահայ պատմագետները, հակաքաղկեդոնականությունը ներկայացնելով որպես Բյուզանդական կայսրության դեմ համաժողովրդական ընդվզում, այն դարձրել են երկրորդ խորհրդանշական Ավարայր։

Արդյո՞ք իրապես հայության գլխին ազգաձուլման սպառնալիք էր կախվել կամ, առնվազն, ազգային մշակույթը եւ ամեն հայկականը կորցնելու վտանգն էր առաջացել հիշյալ դարերում։ Արդյո՞ք իրավիճակից դուրս գալու միակ ելքը սեփական թագ ունենալու գաղափարի մերժումն ու կրոնական ինքնամեկուսացմումն էր, որ պիտի ջատագովեր Հայաստանյայց եկեղեցինՙ ի վերջո, դրանով ընդամենը մեկ բարոյական հաղթանակ եւս նվիրելով հայ ժողովրդին։ Այս մասին է սույն գիրքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4