Հայտարարություն
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50): Կուսակցության թվով երկրորդ համագումարի նպատակն է հստակեցնել կուսակցության դիրքորոշումը երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների շուրջը: Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես կգա կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Պատգամավորների քննարկմանը կներկայացվեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ այլ հարցերի, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հանրապետական վարչության նախագիծ-բանաձեւերը: Վերջում տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունը:
Համագումարի ընթացքում Թեքեյան կենտրոնի ցուցասրահում երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը կներկայացնի «Հայ դատը միջազգային երգիծանկարիչների գործերում» ցուցադրությունը: