Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վերջապես ապաքինվելով վնասվածքից, իրեն գերազանց դրսեւորեց երկրի հավաքականի կազմումՙ ապահովելով իր թիմի հաղթանակը Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչում: ՌԴ հավաքականի հետ մրցախաղում Նալբանդյանն արգենտինացիներին առաջին հաղթական միավորը պարգեւեցՙ պարտության մատնելով Նիկոլայ Դավիդենկոյին (6-4, 7-6, 7-6): Իսկ երբ հաշիվը հավասար էր, Նալբանդյանը վճռորոշՙ 5-րդ մրցախաղում առավելության հասավ Միխայիլ Յուժնու նկատմամբ (7-6, 6-4, 6-3) եւ ապահովեց Արգենտինայի հավաքականի հաղթանակը 3-2 հաշվով:
Այսպիսով, արգենտինացիներին հաջողվեց ընդհատել ՌԴ հավաքականի հաղթարշավը սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում: 1995-ից սկսած Դեւիսի գավաթի մրցաշարերում ռուսները սեփական հարկի տակ դեռեւս չէին պարտվել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ