«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Իսպանական Բենասկ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում էլ Հրանտ Մելքումյանը շարունակեց հաղթարշավըՙ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ նրա «զոհը» Ռուսլան Պոգորելովն էր: Այս հաջողության շնորհիվ Մելքումյանը 5 միավորով Ալեքսանդր Ֆիեռի, Կիրիլ Գեորգիեւի եւ Էլթաջ Սաֆարլիի հետ գլխավորեց աղյուսակը:

Իսկ ահա Կարեն Մովսիսյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Կիրիլ Գեորգիեւին: 4 միավոր ունի նաեւ Զավեն Անդրեասյանը, որը ոչ-ոքի խաղաց Դիդիե Կոլասի հետ: Բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն էլ հաղթելով Մորենո Գարսիային, եւս վաստակեց 4 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4