«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


ՓԱՇԻԿՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Մարտունիում անցկացվող շախմատի «Սեւանա լիճ» մրցաշարի 2-րդ տուրում հաղթելով Սլովակիայի ներկայացուցիչ Լուկա Լենիչին, Արման Փաշիկյանը 2 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Նրան կես միավոր են զիջում Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովը: Վերջինս հաղթեց մրցաշարում անհաջող մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանին: Պետրոսյանը հաշտություն կնքեց վրացահայ Դավիթ Հարությունյանի հետ, Հովհաննիսյանն էլ միավորը կիսեց Ավետիք Գրիգորյանի հետ մրցավեճում:

Առաջին հաղթանակը տոնեց ռուսաստանցի Պավել Պոնկրատովըՙ պարտության մատնելով հնդիկ գրոսմայստեր Գոպալին: Վերջինս Սամվել Տեր-Սահակյանի պես միավոր չի վաստակել ու եզրափակում է աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4