«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


«ՄԵԶ ՔԱՆԴԵԼՆ ԷԴՔԱՆ ՀԵՇՏ ՉԻ»

Մամուլի այն լուրերը, թե իշխանության վերին մակարդակում որոշել են նվազեցնել ԲՀԿ-ի դերը տարբեր մեթոդներով, անգամ ի վերջո արգելափակելով նրա մուտքը խորհրդարան` մեկնաբանեցին եւ Արամ Սաֆարյանը , եւ Գալուստ Սահակյանը : Ա. Սաֆարյան . «Չեմ հավատում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ, մեր կուսակցությունը շատ ազդեցիկ եւ հեղինակավոր է, մենք ունենք շատ անդամներ: Մենք սիրո, հարգանքի եւ բարեկամության վրա հիմնված թիւմ ենք, եւ ես չեմ կարծում, որ մեզ քանդելն էդքան հեշտ ա»:

  Գալուստ Սահակյան . «Նման խնդիր չի կարող լինել` «Բարգավաճ Հայաստանը» մեր կոալիցիոն գործընկերն է, համարվում է մեր երկրի երկրորդ ուժեղ քաղաքական ուժը: Առավելեւս պիտի ասեմ, որ մենք ակնկալում ենք կամ ավելի շուտ կանխատեսում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների մի շրջանակ, որոնք պիտի լինեն խորհրդարանում եւ կլինեն»:

Կոնկրետացնելու առաջարկին ի պատասխան ասաց, որ ժամանակից շուտ չեն ուզում մտնել ընտրական դաշտ, բայց եւ ավելացրեց` այն թիմերը, որոնք այսօր խորհրդարանում են, միայն առավել կազմակերպված ընդդիմություն կուզեր տեսնել այնտեղ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4