«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Այս տարվա մարտի 16-ին Հայ ազգային կոնգրեսի հերթական բողոքի երթի ընթացքում նամակ հանձնվեց Եվրոպայի խորհուրդին` «Հայաստանում տիրող ճգնաժամի» եւ որպես դրա հաղթահարման ուղի` «քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման, երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման» մասին: Հուլիսի 2-ին ԵԽ գլխավոր քարտուղար` Թորբյորն Յագլանդը պատասխան նամակ է հղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը, սակայն, ՀԱԿ-ը` ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացրեց երեկ: Պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Ինչպես գիտեք, ԵԽԽՎ 1677 (2009) բանաձեւի ընդունումից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարերի ներքո:

Հետեւաբար կարող եք վստահ լինել, որ Վեհաժողովի հետաքրքրությունը բարձր է լինելու, հատկապես այն հարցով, թե երկարաժամկետ կտրվածքով ի՞նչպես է Հայաստանը հաղթահարում քաղաքական ճգնաժամը եւ 2008 մարտի իրադարձությունների հետեւանքները: Եվրոպայի խորհուրդը մշտապես հստակորեն ցուցադրել է իր ցանկությունը համագործակցել իշխանությունների հետ օժանդակելու վերջիններիս օրենսդրական, վարչական եւ իրավական հարցերում, պաշտպանելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ եւ հիմնվելով նաեւ սեփական մոնիտորինգային մեխանիզմների հանձնարարականների վրա, խոսքի եւ լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի Խորհուրդը հավատարիմ է մնում օրենքի իշխանության նկատմամբ ամբողջական հարգանքը եւ ձեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները ապահովելու պարտավորությանը»: Ինչպես նկատում ենք` նամակում ընդգծված է, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, ինչպես նաեւ որեւէ խոսք չկա քաղբանտարկյալների եւ արտահերթ ընտրությունների մասին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4