«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՄԵՆԻԱ TV»-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Վերջին շրջանում տարբեր լուրեր են շրջում «Արմենիա TV» հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդում առկա տարաձայնությունների վերաբերյալ: Շրջող լուրերի հավաստիությունը դեռեւս ապահովված չնկատելովՙ տեղեկացնում ենք առայժմ միակ հավաստին. փոփոխություն է կատարվել հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդումՙ մեծահարուստ հայտնի բարերար Ժերալդ Գաֆեսճյանը դուրս է եկել խորհրդի կազմից, իսկ նրա բաժնեմասը օտարվել է «Կոմեդի կլաբ»-ի տեր Արթուր Ջանիբեկյանին, որին պատկանում է նաեւ ATV հեռուստաընկերությունը: Բնականաբար, իր բաժնեմասը պահպանել է Բագրատ Սարգսյանը, որն այս մասին արդեն հայտարարել էր վերջերս նույն հեռուստատեսությամբ ունեցած ելույթում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4