Փոթիում ընթացող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում Տիգրան Քոթանջյանն առողջական խնդիրների հետեւանքով չշարունակեց ելույթները: Նա 6 հնարավորից 3 միավոր էր վաստակել:
Անահիտ Խառատյանը 8 տուրից հետո 2,5 միավորով 49-րդ տեղում է: Հանրապետության այս տարվա չեմպիոնուհին 3 անընդմեջ պարտություն կրեցՙ զիջելով Ջաբար Ամարին, Ալի Հասանին եւ Լալի Բիբիլաշվիլուն:
Մրցաշարի միանձնյա առաջատարը վրացի գրոսմայստեր Կոնստանտին Շանավան է, որն ունի 7 միավոր: 6-ական միավորով հաջորդ տեղերում են Շոթա Ազալաձեն, Լեւան Պանցուլայան եւ Զաուր Մամադովը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ