Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը քննարկել են ԼՂ խնդիրը: Կարասինը հանդիպել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որոնք Մոսկվայում աշխատանքային խորհրդակցություններ են անցկացնում:
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, «Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ խնդրին վերաբերող արդիական խնդիրներ»: Ռուսաստանի ԱԳ նախարարի հանձնարարությամբ Կարասինը ֆիանսիացի համանախագահ Ֆասիեին կրծքանշան է տվել «Միջազգային համագործակցության մեջ ներդրման համար»: