Orange-ը շարունակում է «լավ բաները բոլորի համար են» արշավը: Այսուհետ Orange-ում «գունավոր» համարներն անվճար են լինելու: Ցանկացած հաճախորդ կարող է ստանալ բրոնզե, արծաթե, ոսկե եւ պլատինե հեռախոսահամար անվճար` կատարելով համապատասխան 5000, 10000, 50000, 100000 դրամ կանխավճար, որը կարող է օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար: Այսպիսով, «գունավոր» համարի դիմաց բաժանորդն այսուհետեւ ոչինչ չի վճարի:
«Ամառն Orange-ում անցնում է «լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո: «Գունավոր» համարները միշտ հատուկ կարեւորություն են ունեցել Հայաստանում, որոնց համար մարդիկ ստիպված են եղել վճարել, եւ հաճախ` բավականին բարձր գին: Orange-ի բաժանորդներն այլեւս խոչընդոտներ չեն ունենա «լավ բաներից» օգտվելու համար, քանի որ այն գինը, որ նրանք պետք է վճարեին համար ձեռք բերելու համար, այժմ ամբողջությամբ կօգտագործեն իրենց հարազատների հետ շփվելու համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :
«Գունավոր» համարների այս հնարավորութունը չի վերաբերի միայն «ադամանդ» կատեգորիայի հեռախոսահամարներին, որոնք առայժմ ներկայացված չեն վաճառքում: Այդ համարներն ապագայում կվաճառվեն աճուրդով, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրին: