Մարտունիում ավարտվեց շախմատային ակադեմիայի կազմակերպած «Սեւանա լիճ» ավանդական մրցաշարը: Առավել հաջող հանդես եկան փորձառու գրոսմայստերներ Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր: Ավարտական տուրում Պետրոսյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Փաշիկյանը հաշտություն կնքեց Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանի հետ:
Հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմել լրացուցիչ գործակիցների օգնությանը: Հաջողությունն ուղեկցեց Արման Փաշիկյանին, որը ճանաչվեց մրցաշարի հաղթող: 3-րդ տեղը գրավեց 5 միավոր վաստակած ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովը, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Պավել Պոնկրատովին, Լուկա Լենիչը պարտության մատնեց հնդիկ շախմատիստ Նարայան Գոպալին:
Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. 4-5. Լենիչ, Տեր-Սահակյանՙ 4,5-ական, 6-8. Գոպալ, Հարությունյան, Գրիգորյանՙ 4-ական, 9-10. Հովհաննիսյան, Պոնկրատովՙ 3,5-ական:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ