Հունաստանում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Գաբրիել Սարգսյանի մրցավեճը միանձնյա առաջատար Եվգենի Պոստնիի հետ: Հայ գրոսմայստերը իրեն հիանալի դրսեւորեց ու անչափ կարեւոր հաղթանակ տոնեց: Այդ հաջողության շնորհիվ Գաբրիելը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ վաստակեց 6,5 միավոր եւ գլխավոր մրցանակը շահելու լուրջ հայտ ներկայացրեց: Սարգսյանի հետ աղյուսակը գլխավորում են Բելա Խոթենաշվիլին եւ Միրչեա Պարլիգրասը:
Խոթենաշվիլին սեւերով հաղթեց Մաքսիմ Տուրովին, Պարլիգրասը պարտության մատնեց Ֆաբրիցիո Բելիային: 11 շախմատիստներ վաստակել են 6-ական միավոր:
Մհեր Հովհաննիսյանը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Սթեֆ Սոորսի հետ: Նա 5 միավորով 38-րդ տեղում է: Ավարտական տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով կխաղա Բելա Խոթենաշվիլու հետ: Միրչեա Պարլիգրասի մրցակիցը կլինի Դավիթ Ալբերտոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ