Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով կառավարությունը երեկ փոփոխություն կատարեց 2010-ի պետբյուջեում: Դա պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում ներկայումս առաջացել է վարկավորման պահանջարկ եւ կան համապատասխան ծրագրեր: Դրանք ֆինանսավորելու նպատակով կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից 2010-ի պետբյուջե է ներգրավվել եւս 5 մլրդ դրամ: