«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Հրայր Մելքումյանը հաջող է մեկնարկել իսպանական Բալագեր քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում, որին մասնակցում են 92 շախմատիստներ: Նա անցկացրած 3 պարտիաներում էլ հաղթել էՙ առավելության հասնելով իսպանացիներ Ռամոն Գաբարոյի, Խավիեր Վիլյայի եւ իտալացի Աքսել Ռոմբալդոնիի նկատմամբ:

Մելքումյանը կուբացի Պերես Քեսադայի եւ իտալացի Դանիել Վոկատուրոյի հետ 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Զավեն Անդրեասյանը վաստակել է 2 միավոր: Զավենը հաղթել է իսպանացի Իսմայել Մոլանոյին, հաշտություն կնքել գերմանացի Բեռնդ Կոհլվեյերի եւ իսպանացի Ռոբերտ Ալոմայի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4