Վարշավայում ընթացող Միգել Նայդորֆի հուշամրցաշարի 5-րդ տուրում Հրայր Սիմոնյանը ոչ-ոքի խաղաց Քամիլ Կլիմի հետ: Սիմոնյանը 3,5 միավորով 11-րդ տեղում է:
5-րդ տուրից հետո մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են լեհ Ալեքսանդր Միստան, բուլղարացի Ջուլիան Ռադուլսկին եւ ուկրաինացի Միխայիլ Բրոդսկին: Ռադուլսկու եւ Միստայի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի, իսկ Բրոդսկին հաղթեց Տոմեկ Ռեջին: Հենց վերջինիս հետ էլ 6-րդ տուրում սեւերով կմրցի Հրայր Սիմոնյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ