Միգել Նայդորֆի հուշամրցաշարի 6-րդ տուրը հաջող էր Հրայր Սիմոնյանի համար: Նա սեւերով հաղթեց Տոմեկ Ռեջին եւ վաստակելով 4,5 միավոր, տեղափոխվեց 5-րդ հորիզոնական:
Մրցաշարի միանձնյա առաջատարը բուլղարացի Ջուլիան Ռադուլսկին է, որը վաստակել է 5,5 միավոր: Նա հաղթեց Վիկտոր Էրդոսին: 5-ական միավոր ունեն լեհ շախմատիստներ Ալեքսանդր Միստան ու Մարչին Ձյուբան եւ ուկրաինացի Միխայիլ Բրոդսկին: Վերջինս հաշտություն կնքեց Միստայի հետ, Ձյուբան էլ հաղթեց Դենիս Բորոսին: 7-րդ տուրում Սիմոնյանը սպիտակներով կմրցի Միխալ Օլշեւսկու հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ