Մեկնարկում տոնած 3 անընդմեջ հաղթանակներից հետո Հրանտ Մելքումյանն իսպանական Բալագեր քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Նա սեւերով զիջեց առաջատարներից մեկինՙ կուբացի Պերես Քեսադային: Հաղթանակ տարավ նաեւ մյուս առաջատարըՙ իտալացի Դանիել Վոկատուրոնՙ առավելության հասնելով Պավել Մալետինի նկատմամբ: Այդ հաղթանակների շնորհիվ Քեսադան եւ Վոկատուրոն 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Նրանցից կես միավոր են հետ մնում Լեւան Արոշիձեն ու Ստյուարտ Հասլինգերը:
Զավեն Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Դիեգո դել Ռեյի հետ: Նա 2,5 միավորով 24-րդ տեղում է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ