«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


ԱՐՈՆՅԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՏԻՏՂՈՍԸ

Լեւոն Արոնյանը կմասնակցի օգոստոսի 7-8-ին Գերմանիայի Մայնց քաղաքում կայանալիք արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Նա այդ մրցաձեւի աշխարհի չեմպիոնն է: Այդ տիտղոսն Արոնյանը նվաճել էր անցյալ տարի Մայնցում: Այնպես որ Արոնյանին հարկ կլինի պաշտպանել ուժեղագույնի իր տիտղոսը:

Մրցաշարին կմասնակցեն մեծ թվով շախմատիստներ: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին կհատկացվի 20 րոպե գումարած 5 վայրկյան կատարած յուրաքանչյուր քայլի համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4