Իսպանական Բալագեր քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրեասյանը վաստակել են 4,5-ական միավոր: Մելքումյանը 12-րդ տեղում է, Անդրեասյանըՙ 15-րդ:
Վերջին 3 տուրերում ավելի հաջող խաղաց Անդրեասյանըՙ վաստակելով 2 միավոր: Նա հաղթեց Վիտալի Սամոլինսին, հաշտություն կնքեց Յուրի Անիկաեւի եւ Ալեքսանդր Կոլովիչի հետ: Մելքումյանը վաստակեց 1,5 միավոր: Նա հաղթեց Սանդրո Պոզոյին, ոչ-ոքի խաղաց Դանիել Վոկատուրոյի հետ եւ պարտվեց Լեւան Արոշիձեին:
Մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են կուբացի Պերես Քեսադան, իտալացի Դանիել Վոկատուրոն, լատվիացի Արթուր Նեյկսանսը, ԱՄՆ-ը ներկայացնող Վինայ Բհատը եւ վրացի Լեւան Արոշիձեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ