Գյումրիում կայացավ 14-րդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը: Արդեն 19-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Արա Մկրտչյանը: «Բանանցի» ֆուտբոլիստներին 7 րոպե անց հաջողվեց իրացնել թվային առավելությունը: Հաշիվը բացեց Նոա Կասուլեն: 2-րդ խաղակեսում Արսեն Բալաբեկյանն ու Բետոն եւս 2 գոլ խփեցինՙ ապահովելով «Շիրակի» խոշոր հաշվով հաղթանակը:
«Բանանցն» ավարտեց առաջնության 2-րդ շրջանըՙ 14 խաղում վաստակելով 35 միավոր: Այժմ արդեն 2-րդ տեղում ընթացող «Փյունիկից» միավորների տարբերությունը հասել է 6-ի: 29 միավոր ունի նաեւ «Ուլիսը», որն այսօր 14-րդ տուրից հետաձգված խաղում կհյուրընկալվի «Միկային»: Վերջինս 22 միավոր է վաստակել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ