«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Բալագերի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Զավեն Անդրեասյանը 5,5 միավորով առաջատարների խմբում է: 8-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց հնդիկ շախմատիստ Սվամինաթան Սումյային: Անդրեասյանը 9-րդ տեղում է: Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաշտություն կնքեց Ալեքսանդր Կոլովիչի հետ եւ 5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը:

Ավարտական տուրից առաջ մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ իտալացի Դանիել Վոկատուրոն: Նա սեւերով պարտության մատնեց Արթուր Նեյկշանսին: 6-ական միավոր ունեն ռուսաստանցի Պավել Մալետինը, կուբացի Պերես Քեսադան, մեքսիկացի Մանուել Լեոնը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վինայ Բհատը: Վերջինս հաշտություն կնքեց Պերես Քեսադայի հետ: Մալետինը հաղթեց Լեւան Արոշիձեին, Լեոնը պարտության մատնեց Վլադիմիր Բուրմակինին:

Ավարտական տուրում Անդրեասյանը կխաղա Պերես Քեսադայի հետ, իսկ Մելքումյանի մրցակիցը կլինի Բեռնդ Կոհլվեյերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4