«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը հաջող է հանդես գալիս իսպանական Սիտգես քաղաքում անցկացվող մրցաշարում: 5 տուրից հետո նա 4,5 միավորով Վիկտոր Մոսկալենկոյի եւ Խոսե Գոնսալեսի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարն Ուզբեկստանը ներկայացնող Ալեքսեյ Բարսովն է, որը վաստակել է 5 միավոր:

Կարեն Մովսիսյանը մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ հաջորդաբար պարտության մատնելով Անտոնի Ռուրեին, Հոլգեր Լեհմանին, Սուբիրանա Կապելադեսին ու Լազարո Լորենցոյին: Միայն 5-րդ տուրում Խոսե Գոնսալեսն ընդհատեց Մովսիսյանի հաղթարշավըՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4