«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն հուլիսի 28-ին Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ ու հանդիպումից հետո հայտարարություն տարածել: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:

Համանախագահները իրազեկել են իրենց գործընկերներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, մասնավորապես համանախագահները տեղեկացրել են հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած եռակողմ հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման եւ Մուսկոկում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները շեշտել են, որ կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար: Ընդգծել են, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ գործողություններ` ամրապնդելու հրադադարի ռեժիմը եւ ցուցադրելու փոխզիջման ոգի:

Ըստ հայտարարությանՙ հակամարտող կողմերին աջակցելու համար համանախագահները ծրագրել են տարածաշրջան այցելել սեպտեմբերի սկզբին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4