Մյունխենում մեկնարկող հրաձգության աշխարհի հոբելյանականՙ 50-րդ առաջնությանը կմասնակցեն հայաստանցի 3 հրաձիգներՙ Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանն ու Անդրանիկ Փիլոսյանը: Մեր մարզիկները կմասնակցեն 10 եւ 50 մետր մրցատարածության ատրճանակի մրցումներին:
Աշխարհի առաջնությունը միաժամանակ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Մրցումներում 1-4-րդ տեղերը զբաղեցնող հրաձիգները օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն: