Ըստ «Բանանցի» մամուլի ծառայության, թիմի պաշտպան Էդուարդ Կակոսյանը փորձաշրջանի է մեկնել Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի «Շախտյոր»: Կակոսյանը «Փյունիկի» հետ 12-րդ տուրի խաղում հեռացվել էր խաղադաշտից եւ որակազրկվել 6 խաղով: Այնպես որ նա այժմ հարկադիր պարապուրդում է, ուստի որոշել է ժամանակն իզուր չկորցնել ու իր բախտը փորձել Բելառուսում: