Եվրոմիության Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատի ժամկետը երկարաձգվել է եւս կես տարով: Այդպիսով Սեմնեբին կմնա իր պաշտոնում մինչեւ 2011թ. օգոստոսի 31-ը:
ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատը երկարաձգվում է յուրաքանչյուր կես տարին մեկ: Այս իրադարձությունն ինքնին հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե չլիներ վերջերս ԵՄ արտաքին գործերը ներկայացնող Քեթրին Էշթընի հայտարարությունը, թե այս պաշտոնը վերացվելու է:
Ըստ այդ տեղեկության, ԵՄ-ը կարող է վերացնել հատուկ ներկայացուցչի պաշտոնը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մոլդովայում այն պատճառաբանությամբ, որ այդ տարածաշրջանները կներգրավվեն նոր ստեղծվելիք ԵՄ արտաքին դիվագիտական ծառայության, ինչպես նաեւ արդեն իսկ գործող հաստատությունների վերակազմավորված միավորների մեջ:
Ա. Հ.