«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


ՄԵՐԺՎԵԼ Է ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ

Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը 15.06.20102. մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:

Հաղորդագրությունում նշված է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն այսուհետեւ չի ընդունելու Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիության դիմումը, որովհետեւ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժ. Սեֆիլյանը ՀՀ-ում չունի կացության ժամանակավոր կարգավիճակ: Նշված վարչությունն առանց որեւէ պատճառաբանության որոշել է ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4