«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Հունաստանում ընթացող շախմատի մրցաշարի 4 հայ մասնակիցներից առավել հաջող է խաղում գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը: Նա 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ ընթանում է

2-րդ տեղում: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, Անդրեասյանը մրցաշարը սկսեց 5 անընդմեջ հաղթանակներովՙ պարտության մատնելով Գեորգի Գրապսային, Նելլի Աղինյանին, Սունդար Շյամին, Անդրեյ Ռիչագովին եւ Աթանասիոս Մաստրովասիլիսին:

Միայն 6-րդ տուրում Զավենի հաղթարշավը հաջողվեց կասեցնել թուրք Սուաթ Աթալիկինՙ ոչ-ոքի ավարտելով մրցավեճը: 7-րդ տուրում էլ Զավենը հաշտություն կնքեց հույն Իոանիս Պապաիոանուի հետ:

Առաջատարների թվում է նաեւ Վահե Բաղդասարյանը, որը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով 11-րդ տեղում է: Վահեն ընդամենը մեկ պարտություն է կրելՙ 2-րդ տուրում զիջելով Մորթեզ Մահջոբին: 5 միավորով 29-րդ տեղում է Էլինա Դանիելյանը, իսկ 69-րդ հորիզոնականը զբաղեցնող Նելլի Աղինյանը 4 միավոր է վաստակել: Մրցաշարի առաջատարը թուրք Սուաթ Աթալիկն է, որն ունի 6,5 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4