«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ԿՈՉ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻՆ

«Բոլոր նրանց, ովքեր ուժ եւ կարողություն ունեն ստեղծագործելու եւ դրանով իրենց ապրուստը վաստակելու, կոչ եմ անում այս տարի եւս օգնելու մեր հայրենիքում ապրող կարիքավոր երաժիշտներին եւ երաժշտագետներին», գրում է ամերիկաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիտեճյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի խմբագրին ուղղված իր նամակում: Փիտեճյանը չորրորդ անգամն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս եւ ամեն սեպտեմբերին Երեւան այցելելով (որտեղ արդեն բնակարան ունի) իր ազնիվ տիկնոջ հետ փոխանցում է իրեն հանձնված նվիրատվություններն արդեն թոշակառու դարձած այնպիսի նվիրյալ անձնուրաց երաժշտագետների, ովքեր ջանք չեն խնայել կենսունակ պահելու մեր երաժշտական մշակույթն ու դրանով դաստիարակելու դասախոսա-պրոֆեսորական մի ողջ բանակի: Վերջիններս այսօր զբաղեցնելով կարեւոր պաշտոններՙ նույնպիսի նվիրումով շարունակում են նրանց գործը Հայաստանի երաժշտական հիմնարկներում:

«Նյութական օժանդակությունը օրհնության ձեւով Ձեզ է վերադառնալու, քանի որ հոգեկան բավարավածությունից ավելի բարձր պարգեւ չկա այս աշխարհում», եզրափակում է Փիտեճյանն իր նամակը, որը տպագրվել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 17-ի համարում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4