«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ԵՂԱՆԱԿԸ ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ

Ինչպես տեղեկացանք Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից , առաջիկա հինգ օրերին հանրապետությունում, հատկապես հյուսիսային շրջաններում ու առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը էական փոփոխություն չի կրի: Հյուսիսային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի 34-36 աստիճան, լեռնային շրջաններումՙ 12-14 գիշերը, ցերեկըՙ 27-29 աստիճան տաքություն:

Մայրաքաղաքում երեկոյան ժամերին սպասվում է ամպամածության ավելացում: Անձրեւի հավանականությունը փոքր է: Առավելագույն ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին կլինի 30-36 աստիճան, իսկ երեկոյան ժամերին հնարավոր է քամի:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4