Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթաժողովին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը: