«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՐԵՎԱՆ ԹՌՉՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԻՆ

Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքի օգտագործման թույլտվությունը Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է ՀՀ ՊՆ-ի իր աղբյուրներից: ՆԱՏՕ-իՙ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառայությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխին, հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել: Հայ խաղաղապահները դեռեւս չեն ժամանել Երեւան: Ըստ աղբյուրիՙ Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ: Ըստ այդմ, պաշտպանության նախարարությունում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու, մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը, թեեւ նախկինում Հայաստանը մշտապես բաց է պահել իր օդային տարածքը Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետեւ Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների համար:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4